«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սիրիայի օդուժը տեղափոխվել է ռուսական ավիաբազա

Սիրիայի օդուժը տեղափոխվել է ռուսական ավիաբազա
12.04.2018 | 00:27

Ֆրանսիայի Le Figaro պարբերականը գրում է, որ Բաշար Ասադի կառավարական բանակի օդուժը տեղափոխվել է Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա: Պարբերականի տեղեկություններով տարահանվել է նաև Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը:

ՄԱԿ-ի աղբյուրները լրագրողներին ասել են, որ Սիրիային ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հրթիռային հնարավոր հարվածները, ամենայն հավանականությամբ, ուղղված չեն լինի ռուսական «Հմեյմիմ» և Տարտուսի ռազմակայանների վրա:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ